Առողջապահություն 3.2012
Ատոպիկ մաշկաբորբ

Ատոպիկ մաշկաբորբն առաջինը նկարագրել է Ե. Բենյեն 1882թ. մանկահասակ երեխաների մոտ: Տարբեր հեղինակներ օգտագործում են հիվանդության 100-ից ավելի անվանում` մանկական էկզեմա, ալերգիկ մաշկաբորբ, ատոպիկ նեյրոդերմիտ, ծալքային էկզեմա, դիֆուզ (սփռուն) նեյրոդերմիտ և այլն:
Ատոպիկ մաշկաբորբը մաշկի քրոնիկական բորբոքային, հաճախակի կրկնվող և սրացումներով ընթացող հիվանդություն է, որը սկսվում է վաղ մանկական հասակում և հաճախ շարունակվում նույնիսկ հասուն տարիքում: Հիվանդության առաջացման պատճառները բազմազան են` ժառանգական նախատրամադրվածությունը ալերգիկ հիվանդությունների նկատմամբ, իմունային համակարգի խանգարումները, մաշկի չորությունը, քորի նկատմամբ զգայունության շեմի նվազումը և այլն:
Ժառանգական գործոնները կարևոր դեր են խաղում ատոպիկ մաշկաբորբի զարգացման գործում` ներառյալ իմունային շեղումները (ատոպիան) և մաշկի գերզգայունությունը: Միջավայրի ազդեցությունը, հատկապես կյանքի վաղ շրջանում, որոշիչ են հիվանդության դրսևորման համար: Յուրաքանչյուր դեպքում դա միջավայրի ազդեցությամբ` գենետիկական, իմունաբանական և ֆիզիոլոգիական շեղումների համալիր փոխազդեցությունն է: Հետագայում ալերգենի, վարակների և սթրեսի պատճառով հիվանդությունը սրանում է:
Ատոպիկ մաշկաբորբը հանդիպում է հիվանդների առաջին աստիճանի հարազատների 60, իսկ ընդհանուր պոպուլյացիայում` 20%-ի մոտ: Այն արտահայտվում է մաշկի բորբոքային արտաքիրտային (էքսուդատիվ) կամ որքինային ցանավորումով և սաստիկ քորով: Եթե վերջինս չէ հիվանդին անհանգստացնող հիմնական խնդիրը, ապա պետք է կասկածել ՙատոպիկ մաշկաբորբ՚ ախտորոշման հավաստիության մեջ: Քորը առկա է օրվա ընթացքում, սակայն ավելի արտահայտված է գիշերը և առաջացնում է քնի խանգարում: Հիվանդներն ունենում են քորի առաջացման ցածր շեմ, որը խթանվում է բորբոքային բջիջներից անջատված միջնորդանյութերով: Քորը խթանող այլ գործոններից են խոնավության պակասը, գերքրտնարտադրությունը և ալերգենների ու գրգռիչների ազդեցությունը, ինչպիսիք են, օրինակ` օճառը, լվացող միջոցները, սինթետիկ գործվածքները, բուրդը և այլն:
Ատոպիկ մաշկաբորբը հաճախ ուղեկցվում է ալերգիկ այլ հիվանդություններով, հատկապես` ալերգիկ ռինիտով կամ բրոնխային ասթմայով` շնչարգելություն: Մաշկի տեսքը պայմանավորված է ախտահարման փուլով և վարակի առկայությամբ, տեղակայումը և պատկերը` նաև տարիքով: Փոքր տարիքի երեխաների շրջանում ավելի հավանական է սուր ախտահարման նշանների, իսկ երիտասարդների մոտ` տարբեր փուլերին բնորոշ նշանների առկայությունը: Հիվանդությունն ունի քրոնիկական կամ քրոնիկական կրկնվող ընթացք` ընդմիջվող սրացումներով սթրեսի, ալերգենների, գրգռիչների և վարակի ազդեցության դեպքում: Սրացումներին բնորոշ են ընդգծված սեզոնային բնույթը. ձմռան ամիսներին սրացումներ, իսկ ամռանը` դադարներ:
Առանձնացվում է ատոպիկ մաշկաբորբի երեք փուլ` կրծքի և վաղ մանկական հասակի (մինչև 3-4 տարեկան), վաղ դպրոցական ու դեռահասության և երիտասարդ (սեռահասունության) ու մեծահասակ տարիքի:
Ըստ տարածվածության տարբերակում են` սահմանափակ, տարածված, տարածուն (դիֆուզ) տարատեսակները:
Կրծքահասակ և վաղ մանկական տարիքի երեխաների մոտ ատոպիկ մաշկաբորբի զարգացման և սրացումների առաջացման հիմնական գործոններից է ալերգեններ պարունակող սննդամթերքի օգտագործումը: Որքան փոքր է երեխան, այնքան ավելի հավանական է նրա մոտ սննդային ալերգիայի զարգացումը, հատկապես` արհեստական կերերով սնվողների մոտ: Կրծքահասակ և վաղ մանկական տարիքի երեխաների մոտ ավելի հաճախ զարգանում է գերզգայունություն կովի կաթի սպիտակուցների, հավկիթի նկատմամբ: Նրանց սննդաբաժնի ընդլայնմանը զուգահեռ ձևավորվում է անընկալություն ձկնեղենի, հացահատիկեղենի, ընդեղենի նկատմամբ, սակայն գերզգայունությունը զարգանում է, եթե կրծքով կերակրող մայրն ինքն է օգտագործում վերը նշված սննդամթերքը: Ալերգիայի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև պատվաստումները, դեղորայքի օգտագործումը, արյան պլազմայի, գամմա-գլոբուլինի ներարկումները, ճիճվակրությունը և աղիքների դիսբիոզը:
Ատոպիկ մաշկաբորբի առաջին նշանները հայտնվում են կյանքի 3-5-րդ ամսում, նկատվում են դեմքի, վերջույթների մակերեսների և իրանի մաշկի վրա: Ցանավորումն իրենից ներկայացնում է տարբեր չափի օջախներ` շճային ջրաբշտեր, էրոզիաներ, կեղևներ: Այս փուլը նախկինում անվանել են մանկական էկզեմա:
Վաղ դպրոցական երեխաների, դեռահասների մոտ սրացումների առաջացման համար մեծ դեր է խաղում գերզգայունությունը տնային փոշու, սնկերի սպորների, բույսերի փոշու, մանրէային ալերգենների նկատմամբ: Սրացումներին նպաստում են նաև այդ տարիքում ձևավորվող ստամոքսաաղիքային խրոնիկական հիվանդությունները, մակաբուծային վարակները, դեղորայքային ալերգիան, նյարդային համակարգի խանգարումը:
Այս փուլում օջախներն արդեն տեղակայվում են հիմնականում խոշոր ծալքերում, ծնկան և արմնկային հոդերի մաշկի ծալիչ մակերեսներին, ականջների ծալքերում, հազվադեպ` որովայնի, մեջքի, դեմքի մաշկի վրա: Երբեմն այտուցված կարմիր բծերի վրա հայտնվում են քորվող հանգուցիկներ, բշտիկներ, կեղևներ և թեփուկներ, քերծվածքներ: Հնարավոր է վիրուսային և սնկային վարակների միացումը, որոնք ծանրացնում են հիվանդության (սրացման) ընթացքը, քանի որ նպաստում են մաշկի բորբոքմանը, միաժամանակ ձևավորելով իրենց նկատմամբ գերզգայունություն: Եթե սրացումներ չեն լինում, մաշկը չոր է, որոշ հատվածներում որքինացված` հաստացած, խիստ արտահայտված, կարող են առաջանալ ճաքեր: Սրացումներ են նկատվում նաև տարաբնույթ ալերգենների թափանցումից:
Երիտասարդների (սեռահասունության) և մեծահասակների մոտ սուր բորբոքային երևույթների նվազելու դեպքում մաշկը չորանում է, պնդանում, ստանում է կապտակարմիր, գորշավուն երանգ: Մաշկի գծանկարն ընդգծվում է, ձևավորվում են որքինացված օջախներ, առաջանում ցավոտ ճաքեր: Բնորոշ է կայուն սպիտակ մաշկագիրը (դերմոգրաֆիա): Քանի որ ուժեղ քորը պահպանվում է, մաշկի վրա հաճախ լինում են քերծվածքներ: Բնորոշ է սաստիկ քորը: Հազվադեպ ախտահարվում է ամբողջ մաշկային ծածկույթը, զարգանում է ատոպիկ կարմրամաշկություն: Սրացումներն առաջանում են տարվա եղանակից և նոր քանակությամբ ալերգենների օրգանիզմ անցնելուց անկախ: Ատոպիկ մաշկաբորբը հաճախ ուղեկցվում է ալերգիկ այլ հիվանդություններով` ալերգիկ ռինիտ, բրոնխային ասթմա, ալերգիկ կոնյունկտիվիտ և այլն:
Ատոպիկ մաշկաբորբի ախտորոշումն իրականացվում է, այսպես կոչված, պարտադիր և օժանդակ ախտանիշների համադրությամբ: Առնվազն երեք պարտադիր ախտանիշների և երեք օժանդակ ախտանիշների առկայությունն արդեն խոսում են ատոպիկ մաշկաբորբի մասին:
Պարտադիր ախտանիշներն են` հիվանդության սկիզբը մինչև 2 տարեկան հասակը, քրոնիկական կրկնվող ընթացքը, լավացումներն ամռան ամիսներին, մաշկի քորը, արմնկային և ծնկան հոդի մաշկի որքինացումը:
Օժանդակ ախտանիշներից են ալերգիայի ընտանեկան անամնեզը` բրոնխային ասթմա, ալերգիկ ռինիտ, կոնյունկտիվիտ, ատոպիկ դերմատիտ, սննդային ալերգիա, սրացումներ հոգեհուզական ազդակներից, ակնակապչի մաշկի գերգունակավորում, ստորին կոպի լրացուցիչ ծալքի առկայություն և այլն:
Բուժումը
Բուժման կազմակերպման անհրաժեշտ պայման է բոլոր հնարավոր ալերգենների բացառումը: Հատուկ ուշադրություն է դարձվում հիվանդի սննդակարգին, որից հեռացվում է ալերգեններ պարունակող սննդամթերքը: Արգելվում է նաև սինթետիկ և բրդյա հագուստի օգտագործումը, հատկապես դրանց անմիջական շփումը մաշկի հետ: Տանը` հիվանդի ննջասենյակում, հարկավոր է վերացնել փոշու կուտակմանը նպաստող իրերը (գորգեր, վարագույրներ, գրապահարաններ, փափուկ խաղալիքներ, տնային բույսեր և այն): Շների, կատուների, ակվարիումի ձկների կերի հետ շփումը պետք է սահմանափակվի կամ ընդհանրապես բացառվի: Հիվանդներին (ծնողներին) առաջարկվում է վարել ՙսննդային՚ օրագիր, որտեղ զուգահեռաբար գրանցվում է օգտագործված սնունդը և նկարագրվում հիվանդի վիճակը: Այս եղանակը հնարավորություն է տալիս հայտնաբերել այն սննդատեսակները, որոնք առաջացնում են սրացումներ: Դադարի (ռեմիսիայի) շրջանում սննդաբաժնում աստիճանաբար ավելացնում են նախկինում արգելված սննդամթերքը:
Դեղորայքային բուժումը կատարվում է համապատասխան հիվանդության փուլի և սրացման աստիճանի` տեղային և համակարգային բուժման եղանակներով:

Կարդացեք նաև

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...


Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...


Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...


Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:
Ու. Ուիթերինգ
Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի
Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...


«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը
Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...


Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...


Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ
Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում:
- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն